Մեքենայական ուսուցմամբ աշխատող այս գործիքով կարող եք երգից առանձնացնել վոկալը
Համացանցում հայտնվել է մեքենայական ուսուցմամբ աշխատող նոր գործիք, որը թույլ է տալիս վայրկյանների ընթացքում երգից հեռացնել երգչի ձայնը (վոկալը): Գործիքը մեքենայական ուսուցմամբ վարժեցվել է ավելի քան 20 ՏԲ ծավալով երգերի վրա: Նշեմ, որ ինքս փորձարկել եմ և արդյունքը տպավորիչ է այն պարագայում, որ գործիքը դեռ գտնվում է փորձարկման փուլում:
Գործիքից օգտվելու համար պետք է ընդամենը բացել այս կայքը և սեղմել Select File կոճակի վրա: Գործիքը թույլ է տալիս վերբեռնել ավելի քան 10 ֆորմատի ֆայլեր` M4A, MP3, WAV, WMA և այլն:
Վերբեռնելուց մի քանի վայրկյան անց գործիքը ցույց կտա երկու կարճ առանձին աուդիո ֆայլեր՝ վոկալը և երաժշտությունը: Ստացված արդյունքի ամբողջական տարբերակը լսելու և ներբեռնելու համար պետք է գրեք էլ. փոստը և գրանցվեք:
Գործիքի մեկ պրոֆիլով (էլ. փոստով) անվճար հնարավոր է առանձնացնել 3 երգեր (10 րոպե): Հասանելի են նաև վճարովի տարբերակներ՝ Lite 10 դոլար - 10 երգ (90 րոպե) և Professional 30 դոլար - 30 երգ (500 րոպե):