Hyundai-ին պատկանող Genesis ենթաբրենդը ռեկորդային 3281 դրոններով ցուցադրություն է կազմակերպել (վիդեո)
Ամսաթիվ
Hyundai Motor-ին պատկանող պրեմիում դասի Genesis ենթաբրենդը Շանհայի երկնքում դրոններով տարբեր պատկերներ է ցուցադրել, որի ընթացքում օգտագոևծվել է 3281 դրոն: Այս ցուցադրությունը նվիրված էր Genesis-ի Չինաստանի շուկա մուտք գործելուն:
Նշվում է, որ տվյալ պահի դրությամբ 3281 դրոնների օգտագործումը համարվում է ռեկորդային: Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2020թ. սեպտեմբերի 20-ին, որտեղ չինական ընկերություններից մեկը օգտագործել էր 3051 դրոն: