Google Floom-ով լրացված իրականությունում կարող եք տեսնել, թե ինչ կա երկրագնդի հակառակ կողմում

Ամսաթիվ

Google ընկերությունը մեկտեղ է հավաքել վեբով AR (լրացված իրականություն) և VR (վիրտուալ իրականություն) փորձարկումների գործիքները և դրանք տեղադրել Experiments with Google կայքում: Google-ը առաջարկում է նաև այլ ընկերություններին իրենց նախագծերը առաջարկել այդ կայքում: Տվյալ պահին այդ կայքում տեղադրված են 4 հետաքրքիր նախագծեր՝ Sodar, Measure Up, Picturescape և Floom: 

Sodar նախագիծը լրացված իրականությունում ցուցադրում է 2 մետր հեռավորությունը չափող օղակ, ինչը նախատեսված է սոցիալական հեռավորությունը պահպանելու համար:

Measure Up նախագիծն իրենից ներկայացնում է վիրտուալ քանոն, ինչի շնորհիվ հնարավոր է չափել եռաչափ տարածության օբյեկտները:

Picturescape նախագիծը դեռ գտնվում է ստեղծման փուլում: Այն Google Photos ծառայությունում սկանավորելու է օգտատիրոջ լուսանկարների վայրերը և լրացված իրականությունում ցուցադրելու է դրանք:

Իսկ ահա Floom նախագիծը օգտատիրոջ կանգնած վայրում գետնի վրա վիրտուալ թունել է բացում և ցուցադրում է, թե ինչ է գտնվում երկրագնդի հակառակ կողմում: 


Նշեմ, որ բոլոր այս նախագծերն աշխատում են միայն Անդրոիդ համակարգի Google Chrome դիտարկչի վրա:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն