Forbes-ը թողարկել է միլիարդատերերի ամենամյա ցուցակը, որտեղ կան նաև Քիմ Քարդաշյանը, Նուբար Աֆեյանը և Սամվել Կարապետյանը

Ամսաթիվ

Forbes հանդեսը թողարկել է միլիարդատերերի ամենամյա ցուցակը: Նոր ցուցակում միլիարդատերերի թիվը հասել է 2755-ի, ինչը 660-ով շատ է նախորդից: Ընդ որում 493 հոգի ցուցակի մեջ են հայտնվել առաջին անգամ: Ցուցակի բոլոր մարդկանց ընդհանուր կարողությունը 13.1 տրիլիոն է, ինչը 8 տրիլիոնով շատ է նախորդից: Ցուցակի թոփերում հիմնականում ՏՏ ոլորտով զբաղվող մարդիկ են: Ցուցակի մեջ 724 հոգին ԱՄՆ-ից են, իսկ 698-ը Չինաստանից: Հայերից նույնպես մի շարք մարդիկ կան ցուցակում: Մասնավորապես Քիմ Քարդաշյանը արդեն պաշտոնապես համարվում է միլիարդատեր և զբաղեցնում է ցուցակի 2674-րդ հորիզոնականը: 


Միլիարդատերերի ցուցակում կան նաև Սամվել Կարապետյանը (925), Ռուբեն Վարդանյանը (2674), Նուբար Աֆեյանը (1664) և հայկական ազգանուն ունեցող մի քանի գործարարներ:

Ցուցակի առաջին հորիզնականում 4-րդ տարին անընդմեջ զբաղեցնում է Ամազոնի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, ում կարողությունը մի տարում 117-ից դարձել է 177 միլիարդ: Երկրորդ հորիզոնականում է հայտնվել SpaceX-ի հիմնադիր և Տեսլայի ղեկավար Իլոն Մասկը, ով մի տարում ֆանտաստիկ ցատկ է կատարել 31-րդ հորիզոնականից: Նրա կարողությունը 24.6-ից դարձել է 151 միլիարդ: Եռյակը եզրափակում է Louis Vuitton-ի նախագահ Բեռնար Առնոն: 

Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսն ու Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը զբաղեցնում են համապատասխանաբար 4-րդ և 5-րդ հորիզոնականները: Հետաքրքիր է, որ հայտնի բիզնեսմեն Բաֆֆետը 20 տարվա մեջ առաջին անգամ հնգյակում չի հայտնվել: Նա այժմ 6-րդ հորիզոնականում է (67,5-ից դարձել է 96 միլիարդ):

Վերջում նշեմ, որ Forbes-ի ամենամյա ցուցակից բացի համացանցում առկա է նաև «իրական ժամանակում» ցուցակ:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն