Chrome-ում ավելացել է կայքում նշված տեքստի վրա հղում գեներացնելու և բացելու գործառույթ

Ամսաթիվ

Google Chrome 90 տարբերակում ավելացել է նոր գործառույթ, որը թույլ է տալիս նշել կայքում գտնվող տեքստից մի հատված և գեներացնել դրա վրա հղում: Այնուհետև այդ հղումը բացելու դեպքում դիտարկիչն ավտոմատ սքրոլ կանի այդ հատվածի վրա ու կնշի տեքստը: Սա հատկապես օգտակար է սոց. ցանցերում կայքերի հղումներով կիսվելու դեպքում, երբ ցանկանում եք ինչ-որ կարդացողի ուշադրությունը սևեռել հատկապես ինչ-որ տեքստի հատվածի վրա:

Այս նոր գործառույթն արդեն աշխատում է Google Chrome և Edge դիտարկիչների վերջին տարբերակներում: Հղումը գեներացնելու համար պետք է նշեք տեքստը և աք քլիք անելով ընտրեք copy link to highlight տարբերակը: 

Եթե այնուամենայնիվ ձեր մոտ ակտիվ չի այս գործառույթը, ապա կարող եք բացել chrome://flags հասցեն և միացնել Copy Link to Text կարգավորումը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն