Xiaomi-ն ներկայացրեց Mi Band 6 սմարթ թևնոցները

Ամսաթիվ

Xiaomi ընկերությունը ներկայացրեց Mi Band 6 սմարթ թևնոցը, որը արտաքնապես գրեթե չի տարբերվում նախորդ մոդելից: Միակ զգալի տարբերությունն այն է, որ այս թևնոցն ունի ավելի մեծ էկրան (1.56 դյույմ ~326 ppi), ինչի շնորհիվ էկրանին 50%-ով ավելի շատ ինֆորմացիա է ցուցադրվում: Mi Band 6-ում ավելացել են նոր ցիֆերբլատներ:

Նոր թևնոցում ավելացել են 19 նոր սպորտային ռեժիմներ և այժմ դրանց թիվը 30 է: Թևնոցը կարողանում է ավտոմատ միացնել ռեժիմները, եթե հայտնաբերում է որևէ սպորտային ակտիվություն: Թևնոցը ջրակայուն է: Mi Band 6-ի մարտկոցը մեկ լիցքավորմամբ աշխատում է 14 օր:

Թևնոցը հետևում է քնի որակին, ակտիվության անձնական ինդեքսին (PAI), hաշվարկում է կանացի ցիկլերը, չափում է արյան մեջ թթվածնի հագեցվածությունը (SpO2), սրտի աշխատանքը և ստրեսի մակարդակը, ինչպես նաև հաշվում է քայլերը: 


Թևնոցի մեջ ներդրված է GPS մոդուլ: Իսկ ահա NFC մոդուլով որոշ երկրներում հնարավոր է վճարումներ կատարել:

Mi Band 6 թևնոցի բազային տարբերակը վաճառվելու է 35 դոլարով, իսկ NFC տարբերակը՝ 43$: Համեմատության համար նշեմ, որ Mi Band 5-ը համապատասխանաբար վաճառվում էր 27$-ով և 32$-ով:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն