Xiaomi-ն ներկայացրեց Mi 11 սմարթֆոնի 5 մոդիֆիկացիաներ, որոնցից Ultra-ն տեսախցիկների բլոկում ունի լրացուցիչ փոքր էկրան
Այսօր Xiaomi-ն անցկացրեց մեծ միջոցառում, որի ընթացքում ցուցադրեց բազմաթիվ նոր սարքեր: Մասնավորապես ներկայացվեցին Mi 11 սմարթֆոնի 5 նոր մոդիֆիկացիաներ՝ Mi 11i, Mi 11 Lite, Mi 11 Lite 5G, Mi 11 Pro և Mi 11 Ultra:
Հատկապես հետաքրքիր է Ultra մոդելը, որ հետնամասնում տեղադրված է լրացուցիչ փոքր էկրան: Այդ էկրանը գտնվում է տեսախցիկների մոդուլների կողքին և կարող է օգտագործվել տարբեր նպատակներով (տեսնել ծանուցումները, հետևի տեսախցիկով սելֆի անելուց տեսնել պատկերը և այլն):
AMOLED Էկրանի չափսը 1.1 դյույմ է և ունի Always On ռեժիմ:
Mi 11 Pro-ի հիմնական էկրանը 6.81 դյույմ է, որն աշխատում է 120 Հց հաճախականությամբ: Սմարթֆոնի պրոցեսորը Snapdragon 888 է (ինչպես Mi 11-ում):
Սմարթֆոնը լիցքավորվում է անլար 67 Վտ հզորությամբ: Mi 11 Ultra և Mi 11 Pro սմարթֆոնների 5000 մԱ/ժ մարտկոցը ստեղծվել է նոր տեխնոլոգիայով (սիլիցիումի օքսիդից), ինչն ավելի բարակ է ու տարողունակ: Այս մարտկոցը նաև ավելի արագ է լիցքավորվում: Սմարթֆոնով հնարավոր է նաև անլար լիցքավորել այլ հեռախոս 10 Վտ հզորությամբ:
Նշվում է, որ սա շուկայում առաջին սմարթֆոնն է, որի մարտկոցը ստեղծվել է այս տեխնոլոգիայով:
Սմարթֆոնի հովացման համակարգը նույնպես յուրահատուկ է: Այն աշխատում է եռափուլ անցումի տեխնոլոգիայով, ինչը լավացնում է հովացումը 100%-ով:
Mi 11 Ultra-ի տեսախցիկն ունի 5x օպտիկական և 120x թվային զում: Տեսախցիկը բաղկացած է 50+48+48 Մպ մոդուլներից:
Գլխավոր GN2 մոդուլը Samsung-ինն է: Սմարթֆոնի առջևի տեսախցիկը 20 Մպ է: