Xiaomi-ն ներկայացրեց մինչև 3 սարք միաժամանակ անլար լիցքավորող սարք
Ամսաթիվ
Xiaomi ընկերությունն այօրվա միջոցառման ժամանակ ներկայացրեց նաև մինչև 3 սարք միաժամանակ անլար լիցքավորող սարք, որը նման է Apple-ի կողմից ներկայացված AirPower սարքին: Հիշեցնեմ, որ AirPower-ն այնպես էլ սերիական արտադրության չհանվեց Apple-ի կողմից:
Xiaomi-ի այս նոր սարքը միաժամանակ Qi տեխնոլոգիայով լիցքավորում է երեք սարքեր 20 Վտ հզորությամբ: Նշվում է նաև, որ բոլորովին պարտադիր չի, որպեսզի սարքերը ուղիղ դրվեն սարքի վրա: Սարքն արժի մոտ 90 դոլար:
Բացի այդ Xiaomi-ն ցուցադրեց նաև 80 Վտ անլար լիցքավորման տակդիր, որը 120 Վտ ադապտերի հետ ներառված է Mi 11 Pro-ի Super Package Edition կոմպլեկտում: