Telegram-ում «օրենքի ուժով» նորից հայտնվել է Глаз Бога բոտը, որով կարելի է որոնել ՌԴ քաղաքացիների անձնական տվյալները

Ամսաթիվ

Telegram-ում նորից հայտնվել է Глаз Бога բոտը, որի միջոցով հնարավոր է որոնել ու տեսնել ՌԴ քաղաքացիների մի շարք անձնական տվյալներ: Նշեմ, որ նախկինում այս բոտը Տելեգրամից ջնջվել էր Роскомнадзор-ի պահանջով, սակայն բոտի ստեղծողները վարձել են պրոֆեսիոնալ իրավաբանների և կարողացել են այնպես անել, որպեսզի օրինական կերպով այս բոտը նորից աշխատի: Հեղինակները նշում են, որ այս բոտը իրականում որոնողական համակարգի նման է, այսինքն այն սկանավորում է համացանցում գտնվող բաց տվյալները: 

Հետաքրքիրն այն է, որ այս բոտում հնարավոր է տվյալներ որոնել հեռախոսահամարով, սոցիալական ցանցի տվյալներով, մեքենայի համարանիշով կամ VIN կոդով, լուսանկարով, էլ փոստով կամ գաղտնաբառով, իրավաբանական անունով, հասցեով, IP հասցեով և այլ տվյալներով: Անվճար ցուցադրվում են ոչ բոլոր տվյալները, իսկ ամբողջականը տեսնելու համար պետք է վճարել չնչին գումար:


Քանի օր այս բոտն այժմ աշխատում է օրենքների սահմաններում, այդ պատճառով որոնող կատարող օգտատերը պետք է սկզբում համաձայնվի պայմաններին և ընտրի առաջարկվող օրենքներից մեկը, որով ցանկանում է որոնում կատարել:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն