Telegram-ի ալիքներում ավելացել է ձայնային չաթերի հնարավորություն (ClubHouse-ի նման)
2020թ. դեկտեմբերին Telegram-ի խմբերում ավելացել էր աուդիո չաթերի հնարավորություն (առավելագույնը 1000 մասնակից): ՎԵրջերս այս հնարավորությունը բարելավված տեսքով ավելացել է նաև ալիքներում և հանվել է առավելագույն մասնակիցների սահմանափակումը:
Տելեգրամում աուդիո չաթ ստեղծելու համար ադմինը պետք է բացի ալիքի պրոֆիլը, սեղմի երեք կետանոց նշանի վրա (⋮) և սեղմի «Начать голосовой чат» կոճակը:
Ադմինիստրատորները կարող են նաև միացնել ձայնագրելու գործառույթը, որպեսզի ուղիղ միացումը բաց թողած հետևորդները հետագայում կարողանան նսել աուդիո չաթի ձայնագրությունը: Ձայնագրությունը միացնելու դեպքում մասնակցիները տեղեկացվում են այդ մասին:
Չաթի մասնակիցները կարող են «ձեռք բարձրացնել», որպեսզի ադմինիստրատորից խոսելու հնարավորություն պահանջեն: Ադմինիստրատորները կարող են արագ տեսնել մասնակցի պրոֆիլի մասին տվյալներ:
Հնարավորություն կա նաև գեներացնել և ուղարկել հատուկ հղում, որը բացելուց օգտատերը միանգամից կմասնակցի աուդիո չաթին: Ընդ որում հնարավորություն կա գեներացնել երկու տեսակի հղում՝ խոսնակների և այլ մասնակիցների համար, որը հնարավոր է տարածել այլ սոցցանցերում:
Աուդիո չաթերին հնարավոր է մասնակցել ոչ միայն անհատական պրոֆիլով, այլև սեփական ալիքներից մեկի պրոֆիլով: