Հայկական PlayEngine ստարտափը 0.5 մլն ԱՄՆ դոլլար ներդրում է ստացել
Ամսաթիվ
Հայկական PlayEngine ստարտափը, որը Սիլիկոնյան Հովտում հիմնված B2B սպորտային խաղադրույքների համար նախատեսված ծրագրերի (software) մատակարար է, 0.5 մլն ԱՄՆ դոլլար ներդրում է ստացել։ Ներդրումների փուլը առաջնորդել է Ադամ Քաբլանյանը, իսկ ներդրողների շարքում եղել են մի շարք փորձառու հրեշտակ ներդրողներ Netflix-ից, HP-ից, Tanium-ից, ServiceTitan-ից եւ BAJ աքսելերատորից։
Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցը (BANA) եւ Հայաստանի Հրեշտակ Ներդրողների Ակումբը (AICA) նույնպես մասնակցել են ներդրումային փուլին։ Ընկերության հիմնադիրներն են Ռաֆայել Մկրտչյանը եւ Արամ Չերկեզյանը, ովքեր ավարտել են Միացյալ Նահանգների Բերքլի համալսարանը եւ հիմնել ընկերությունը Սան Ֆրանցիսկոյում։ Թիմը ներկա պահին Berkeley Skydeck’s Hotdesk ծրագրի անդամ է։ Ստեղծված լինելով գերժամանակակից լուծումների հիման վրա, ընկերությունը միտում ունի նոր տեխնոլոգիական ստանդարտներ մտցնել խաղադրույքների ոլորտ։ PlayEngine-ը ապահովում է տվյալների վրա հիմնված եւ ավտոմատացված ծառայություններ, որոնք օգնում են հաճախորդներին կրճատել գործառական ավելորդ ծախսերը՝ ավելացնելով հաճախորդի եկամուտները։
PlayEngine-ը միտում ունի խաղադրույքների ոլորտում իրականացվող ձեռքով կատարվող (manual) բոլոր աշխատանքները ավտոմատացնել։ Այժմ բուքմեյքերները կարող են իրենց գործի մի մասը վստահել PlayEngine-ին։ Ընկերությունն առաջարկում է երկու ստրատեգիական լուծումներ՝ WorkEngine եւ Sportsbook։ WorkEngine-ը, որը բիզնես կառավարման ամբողջական ծրագիր է (software) հնարավորություն է տալիս խաղադրույքային ընկերություններին գործարկել իրենց բինզնեսն առցանց։ Sportsbook-ը՝ PlayEngine-ի ամենավերջին տեխնոլոգիական լուծումը, բարձրացնում է կայքի արդյունավետությունը եւ ապահովում արագ բեռնում։
Եթե բուքմեյքերական ընկերություն եք եւ ցանկանկանում եք բարելավել Ձեր աշխատանքի ընթացքը, կարող եք գրանցվել playengine.com-ում վաղ հասանելիության համար: Ընկերությունը արտոնություններ է առաջարկում այն օպերատորներին, որոնք գրանցվում են մինչեւ մարտի վերջ: