Microsoft-ը 7.5 միլիարդ դոլարով գնեց Bethesda-ն ու այլ ստուդիաներ
Այսօր Microsoft-ը հայտարարություն է տարածել, որ նշվում է, որ ավարտին է հասցրել ZeniMax Media-ին գնելու գործընթացը: Այս ընկերությունը հանդիսանում է համակարգչային խաղեր արտադրող Bethesda Softworks-ի մայր ընկերությունը: Գործարքի գինը կազմում է 7.5 միլիադ դոլար: Նշեմ, որ այս գործարքի մասին հայտնի էր դեռևս 2020թ. սեպտեմբերի 21-ին, սակայն գործարքին «կանաչ լույս» պետք է տային Եվրոմիության և ԱՄՆ-ի ռեգուլյատորները: Դա տեղի ունեցավ օրեր առաջ և գործարքը վերջապես ավարտված է: Այս գործարքը հանդիսանում է Microsoft-ի պատմության մեջ ամենաթանկ գործարքներից մեկը:
Գործարքի արդյունքում Microsoft-ի Xbox Game Studios-ի տիրապետության տակ են անցնում հետևյալ ստուդիաները՝ Bethesda Softworks, Bethesda Game Studios (TES, Fallout), id Software (DOOM), ZeniMax Online Studios (TES Online), Arkane (Dishonored, Prey), MachineGames (Wolfenstein), Tango Gameworks (Ghostwire Tokyo, The Evil Within), Alpha Dog (բջջային խաղեր) և Roundhouse Studios:
Սպասվում է, որ խաղերից որոշները կդառնան Xbox-ի էքլյուզիվներ: Առաջիկայում Microsoft-ը հավանաբար կներկայացնի մանրամասն պլաններ կապված այս գործարքի հետ: