Instagram-ում ավելացել է 4 անձով ուղիղ հեռարձակում անելու հնարավորություն


Instagram սոցցանցում ավելացել է նոր գործառույթ, որը կոչվում է Live Rooms: Այն թույլ է տալիս ուղիղ եթերով միաժամանակ շփվել 4 օգտատերով:

Մինչ այս ուղիղ եթերների առավելագույն մասնակիցների քանակը 2-ն էր: Հեռարձակման բոլոր մասնակցիների հետևորդները կստանան ծանուցում ուղիղ եթերի սկսվելու մասին: