ՀՖՖ կայքում գործարկվել է տոմսերի առցանց վաճառքի համակարգ

Ամսաթիվ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում գործարկվել է տոմսերի առցանց վաճառքի համակարգ, որտեղ հնարավոր է տեսնել ընտրված սեկցիայի/տրիբունայի և նստարանի ընթացիկ կարգավիճակն (հասանելի, վաճառված, ազատ և այլն) ու գինը: Կայքում ցուցադրվում է նաև ընտրված նստարանից երևացող տեսարանը:

Նշեմ, որ տվյալ պահին արդեն հասանելի են Հայաստան-Իսլանդիա հանդիպման տոմսերը, որը կայանալու է մարտի 28-ին: Կորոնավիրուսով պայմանավորված որոշ նստարաններ հասանելի չեն:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն