Android-ում վերջին օրերին հայտնվել են տարօրինակ սխալներ: Ինչպես ուղղել
Ամսաթիվ
Android հեռախոսի հազարավոր օգտատերեր վերջերս համացանցում բողոքում են, որ իրենց սմարթֆոնների վրա փակվում են ծրագրերը և հայտնվում են տարօրինակ սխալներ: Պարզվում է, որ այս խափանումն առաջացրել է հենց Գուգլի կողմից վերջերս թողարկված WebView կոմպոնենտը, որն ավտոմատ թարմացվում է, եթե Play Market-ում նշված է համապատասխան կարգավորումը: Google-ն արդեն հասցրել է ուղղել սխալը և թողարկել է այս կոմպոնենտի նոր տարբերակը: Թարմացնելու համար բացեք սմարթֆոնի Play Market-ը և թարմացրեք WebView հավելվածը: