Իլոն Մասկի ընկերությունը չիպավորել է կապիկի, որը կարողանում է ուղեղով խաղալ համակարգչային խաղեր


Իլոն Մասկի Neuralink ընկերությունը կապիկի գանգի մեջ տեղադրել է միկրոչիպ, ինչի շնորհիվ կապիկը կարողանում է ուղեղով խաղալ համակարգչային խաղեր: Մասկը խոստանում է մի ամսից վիդեո հրապարակել: Հիշեցնեմ, որ այս տեխնոլոգիան մի քանի ամիս առաջ փորձարկվեց խոզերի վրա ու հնարավոր եղավ այդ կենդանիների ուղեղներից կարդալ ինֆորմացիա:

Neuralink տեխնոլոգիայի նպատակը սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց գլխի մեջ չիպեր տեղադրելն է, ինչը բարակ լարերով կապ է հաստատում ուղեղի հետ ու անլար տեխնոլոգիայով ինֆորմացիա է փոխանցում կամ ստանում արտաքին սարքերից: Օրինակ նախատեսվում է միանգամից երաժշտությունը հասցնել ուղեղին կամ մարդու մտքով կառավարել շրջակա միջավայրը (վարել էլեկտրական մեքենաներ, խաղալ վիդեոխաղեր և այլն):