iOS 14.5-ում հնարավոր է Apple Watch-ով ապաարգելափակել սմարթֆոնը, երբ օգտատիրոջ դեմքին դիմակ կա


iOS 14.5 օպերացիոն համակարգի բետա տարբերակում ավելացել է նոր կարգավորում, որը թույլ է տալիս ապաարգելափակել սմարթֆոնը, երբ օգտատիրոջ դեմքին դիմակ կա: Այս գործառույթը աշխատում է միայն այն դեպքում, երբ օգտատիրոջ Apple Watch-ը գտնվում է մոտակայքում:

Այս նոր գործառույթը հնարավոր է միացնել նոր օպերացիոն համակարգի կարգավորումներում: