ArCa-ում ավելացել է էլ․ փոստի կամ հեռախոսահամարի միջոցով փոխանցումներ կատարելու հնարավորություն
arca.am հավելվածում և կայքում այսուհետ կարող եք կատարել և ստանալ փոխանցումներ էլ․ փոստի կամ հեռախոսահամարի միջոցով, առանց հասցեատիրոջ քարտի համարի մուտքագրման՝ գումար փոխանցելու և ստանալու հարցումներ ուղարկելու միջոցով։ Ծառայությունից օգտվելու համար Փոխանցել կամ Ստանալ կոնտակտներով բաժնում մուտքագրեք հասցեատիրոջ էլ․ փոստը կամ հեռախոսահամարը, նշեք գումարի չափը և ուղեկցող հաղորդագրությունը և սեղմեք ուղարկել կոճակը։ Հարցման հաստատումից հետո կատարեք կամ ստացեք փոխանցումը։ Հաճախ օգտագործվող կոնտակները կարող եք ավելացնել Ընկերների ցուցակում։ Անցանկալի հարցումները կարող եք կասեցնել՝ ուղարկող կոնտակտը գրանցելով Սև ցուցակում։ Նոր ծառայությունը հասանելի է ArCa պրոցեսինգային հարթակում սպասարկվող բանկերի թողարկած քարտեր գրանցած օգտատերերի համար։ Նոր ծառայությունը ավտոմատ ակտիվացած է էլ․փոստով փոխանցման համար։ Հեռախոսահամարի միջոցով ծառայության ակտիվացման համար Փոխանցում կոնտակտներով կարգավորումների բաժնում մուտքագրեք հեռախոսահամարը, ստացեք մեկանգամյա կոդը և մուտքագրեք այն։