Motorola-ն նույնպես ցուցադրեց հեռավորության վրա անլար լիցքավորման իր տեխնոլոգիան (վիդեո)

Motorola ընկերությունը ցուցադրեց հեռավորույան վրա անլար լիցքավորման իր տեխնոլոգիան, որն աշխատում է այն դեպքում, երբ լիցքավորվող սարքի ու սմարթֆոնի միջև եղած տարածությունում արգելք չկա: Տեսանյութում ցուցադրվում են վերջերս թողարկված Motorola Edge երկու սմարթֆոններ, որոնք միաժամանակ լիցքավորվում են մոտ մեկ մետր հեռավորության վրա գտնվող լիցքավորման սարքից:
Տեսանյութում ցուցադրվում է նաև, որ տարածության մեջ ֆիզիկական արգելքի դեպքում լիցքավորումը դադարում է: Առայժմ հստակ տվյալներ չկան, թե ինչ հզորություն է ապահովում այս տեխնոլոգիան: Հիշեցնեմ, որ այսօր առավոտյան նմանատիպ տեխնոլոգիա ներկայացրեց նաև Xiaomi ընկերությունը: