Huawei-ից վերջերս առանձնացած Honor ընկերությունը ներկայացրեց իր առաջին Honor V40 5G սմարթֆոնը


Huawei-ից վերջերս առանձնացած Honor ընկերությունը ներկայացրեց Honor V40 ֆլագմանը: Հիշեցնեմ, որ վերջերս Huawei ընկերությունը վաճառեց Honor-ը, որպեսզի այս ապրանքանիշը չմտնի ԱՄՆ-ի կողմից կիրառվող պատժամիջոցների մեջ:

Honor V40 սմարթֆոնն ունի 6.72 դյույմանոց OLED էկրան (120Հց, 1236×2676): Սարքն աշխատում է MediaTek Dimensity 1000+ 5G պրոցեսորով: Օպերատիվ հիշողությունը 8ԳԲ է, իսկ ներքինը՝ 128/256 ԳԲ: Սարքի մարտկոցը 4200 մԱ/ժ է, որը լիցքավորվում է USB Type-C-ով 66 Վտ լիցքավորիչով, կամ 50Վտ անլար լիքավորիչով:

Սմարթֆոնի գլխավոր տեսախցիկը բացկացած է 50 ՄՊ հիմնական, 8 ՄՊ լայնանկյուն և 2ՄՊ մակրո մոդուլներից: Սմարթֆոնի առջևի տեսախցիկը բաղկացած է 16 ՄՊ-անոց մոդուլից և խորության սենսորից: Մատնահետքի սկաները տեղադրված է էկրանի մեջ:

Honor V40-ի չինական տարբերակում բացակայում են Google-ի ծառայությունները, քանի որ դրանք արգելափակված են Չինաստանում: Սպասվում է, որ Honor-ը կթողարկի Honor View 40 գլոբալ տարբերակը, որտեղ առկա կլինեն այդ ծառայությունները:

Սմարթֆոնը հասանելի է լինելու երեք գույներով և բազային տարբերակը վաճառվելու է $556-ով: