Flash Player-ի սպասարկումը դադարեցնելու պատճառով Չինաստանի որոշ երկաթգծերի աշխատանքը քաոսի է վերածվել

Ս.թ. հունվարի 12-ից Adobe ընկերությունը դադարեցրեց Flash Player-ի սպասարկումն ու սկսեց արգելափակել այն: Սա բնականաբաև նորություն չէր և հայտնի էր դեռևս 2017 թվականից: Սակայն աշխարհում դեռ կան բազմաթիվ կայքեր ու պլատֆորմեր, որոնք աշխատում են այս տեխնոլոգիայով:
Չինաստանի որոշ երկաթգծային կայաններ նույնպես օգտվում են այս տեխնոլոգիայից և հունվարի 12-ին իսկական քաոս է սկսվել, քանի որ օպերատորները չեն կարողացել էկրանին տեսնել անհրաժեշտ ինֆորմացիան: Խնդիրը շտկվել է հաջորդ օրը: