Xiaomi սմարթֆոնների Health հավելվածը թույլ է տալիս չափել սրտի աշխատանքը տեսախցիկի միջոցով


Xiaomi սմարթֆոնների Health հավելվածի 2.7.4 տարբերակում ավելացել է նոր գործառույթ, որը թույլ է տալիս սմարթֆոնի տեսախցիկի միջոցով չափել օգտատիրոջ սրտի աշխատանքը: Անհրաժեշտ է ընդամենը մի քանի վայրկյան մատով փակել տեսախցիկն ու դրա լուսադիոդային լույսը (flash light):

Չափելուց հետո կարող եք ընտրել առաջարկվող երեք տարբերակներից մեկը՝ սովորական, հանգիստ և վարժություն: Տվյալները կգրանցվեն Health հավելվածի մեջ: Ես համեմատեցի տվյալները սմարթ ժամացույցի տվյալների հետ և գրեթե չէին տարբերվում:
Նշեմ, որ այս հավելվածը ցուցադրում է նաև օրական քայլերի քանակ, քնի տևողոթյունը և այլ տվյալներ, որոնք չափվում են սմարթֆոնով: Հնարավորություն կա նաև որպես տվյալների աղբյուր նշել այլ սարքեր՝ օրինակ Mi band թևնոց կամ ինքնուրույն լրացնել տվյալները: