Այս կայքում կարող եք փորձարկել Winamp-ի 65000 ինտերֆեյսները, ինչպես նաև լսել լամաների ձայնը :)


2000-ականներին գրեթե բոլոր օգտատերերը օգտվում էին Winamp նվակարգչից, որի վրա օգտատերերը կարող էին տեղադրել հասանելի բազմաթիվ ինտերֆեյսներից մեկը (skin): Հետագայում ի հայտ եկան սթրիմգային մի շարք ծառայություններ (Apple Music, Spotify և այլն), ինչի արդյունքում Winamp-ը սկսեց մտնել պատմության գիրկը: Սակայն ի ուրախություն բոլորիս, այս ամենը պահպանվել է Internet Archive-ում ու ինտերնետ կայքերի զարգացմանը զուգահեռ հնարավոր է բացել անմիջապես ինտերնետ դիտարկչում: Ծրագրավորողներից մեկը օգտվելով Internet Archive-ից ստեղծել է Winamp Skin Museum կայքը, որտեղ տեղադրված են Winamp-ի 65000 ինտերֆեյսներ:

Պետք է ընդամենը բացել կայքը, ընտրել ինտերֆեյսներից մեկը և օգտվել Winamp-ից: Ծրագիրը ներառում է նաև փլեյլիստ, որը սկսվում է լամաների հայտնի ձայնով: Բնականաբար հնարավոր է նաև բացել և լսել համակարգչի մեջ պահպանված աուդիո ֆայլերը: