LG-ն շուտով կթողարկի երկու էկրանով սմարթֆոն, որոնցից մեկը պտտվում է (վիդեո)


LG ընկերությունը պատրաստվում է թողարկել երկու էկրանով սմարթֆոն, որոնցից մեկը պտտվում է: Սպասվում է, որ այս անսովոր սմարթֆոնը կներկայացվի սեպտեմբերի 14-ին: Իսկ մինչ այդ համացանցում հայտնվել են տեսանյութ, որտեղ ցուցադրվում է սմարթֆոնի էկրանի աշխատանքը:
Երկրորդ էկրանը կարող է օգտակար լինել խաղեր խաղալու, ավոմեքենա վարելու, կամ այլ պարագաներում: