LG-ն պաշտոնապես ներկայացրեց երկու էկրան ունեցող LG Wing սմարթֆոնը


LG ընկերությունը ներկայացրեց LG Wing սմարթֆոնը, որն ունի երկու էկրան: Այս էկրաններից մեկը պտտվող է, ինչը թույլ է տալիս ստանալ T-աձև կոնստրուկցիա: Սմարթֆոնի P-OLED հիմնական էկրանը 6.8 դյույմ է` 2460×1080 թողունակությամբ և 20,5:9 կողմերի հարաբերակցությամբ:

Լրացուցիչ G-OLED էկրանը 3.9 դյույմ է՝ 1240×1080 թողունակությամբ և 1,15:1 կողմերի հարաբերակցությամբ: LG-ն հավաստիացնում է, որ այս սմարթֆոնի էկրանի մեխանիզմը կաշխատի 5 տարի, եթե օրական միջինը 100 անգամ պտտվի:

Լրացուցիչ էկրանի դիրքից կախված սմարթֆոնը կարելի է օգտագործել երկու ռեժիմներում՝ Basic Mode և Swivel Mode: Երբ լրացուցիչ էկրանը պտտված է 90 աստիճանով, ապա այդ դեպքում սմարթֆոնը գտնվում է Swivel Mode ռեժիմում:
Սմարթֆոնի լրացուցիչ էկրանը կարող է օգտակար լինել մի շարք պարագաներում: Օրինակ կարելի է վիդեո դիտելու ընթացքում պատասխանել նամակներին, ցուցադրել նավիգատորը կամ նվագարկիչը, խաղեր խաղալ և այլն:

Լրացուցիչ էկրանին ցուցադրվող ինֆորմացիան կարող է կախված լինել հիմնական էկրանին ցուցադրողից, կամ կարող է լինել բոլորովին այլ ինֆորմացիա:

LG Wing սմարթֆոնն ունի 765G պրոցեսոր, 8ԳԲ օպերատիվ և 128/256 ԳԲ ներքին հիշողություն, ինչը հնարավոր է շատացնել microSD քարտով: Սմարթֆոնի մարտկոցը 4000 մԱ/ժ է, որը լիքավորվում է Quick Charge 4.0+ տեխնոլոգիայով:

Սմարթֆոնի հիմնական տեսախցիկն ունի երեք մոդուլ՝ 64 ՄՊ, 13 ՄՊ և 12 ՄՊ: Առջևի տեսախցիկը 32ՄՊ է, որը հնարավոր է օգտագործել հետևի տեսախցիկներից մեկի հետ միաժամանակ: Ստացված արդյունքը հնարավոր է պահպանել առանձին կամ մի տեսանյութի մեջ:

Սմարթֆոնն ունի նաև Gimbal Motion Camera կոչվող ռեժիմ: Երբ սմարթֆոնի էկրանը գտնվում է բացված վիճակում, ապա հնարվոր նկարել հորիզոնական վիդեո՝ սմարթֆոնը ձեռքի մեջ ուղղահայաց պահելով: Այս դեպքում ներքևի էկրանի վրա ցուցադրվում են ստաբիլիցացիայի համար գործառույթներ:

Մատանահետքի սկաները տեղադրված է էկրանի մեջ: Սմարթֆոնը պատշպանված է ջրից ու փոշուց IP54 և MIL-STD 810G ստանդարտներով: Սմարթֆոնի գնի մասին առայժմ տվյալներ չկան: