Ցուցադրվեց աշխարհի առաջին սմարթֆոնը, որի սելֆի տեսախցիկը թաքնված է էկրանի մեջ


ZTE ընկերությունը ցուցադրեց Axon 20 5G սմարթֆոնի անոնսի լուսանկարը: Նշեմ, որ այս հեռախոսը կներկայացվի սեպտեմբերի 1-ին:

Axon 20 5G սմարթֆոնը փաստացի հանդիսանում է առաջին սմարթֆոնը, որի առջևի տեսախցիկը թաքնված է էկրանի մեջ: Այսինքն, էկրանի վրա չկան տեսախցիկի համար անցքեր կամ կտրվածքներ:

Նշեմ, որ այս տեխնոլոգիայի վրա աշխատում են նաև OPPO, Xiaomi և այլ ընկերություններ և չի բացառվում, որ մոտ ապագայում նաև տեսնենք էկրանի մեջ տեղադրված տեսախցիկով սմարթֆոններ այս բրենդների կողմից:

OPPO ընկերությունը նախկինում ցուցադրել էր նմանատիպ սմարթֆոնի պրոտոտիպ, սակայն շուկայում դեռևս չկա այդպիսի սմարթֆոն: