Ինչպես տեղադրել և փոձարկել Windows 10-ի նոր Start մենյուն

Ամսաթիվ

Microsoft ընկերությունը ամիսներ առաջ ներկայացրեց Start մենյուի նոր ինտերֆեյսը, որը հասանելի է լինելու Windows 10-ի աշնանային մեծ թարմացման ժամանակ: 


Սակայն պարզվում է, որ ընդամենը Windows 10-ի ռեգիստրերում փոփոխություններ անելուց հետո այս Start մենյուն հայտնվում է:


Միակ պարդատիր պահանջն այն է, որ տեղադրված լինի Windows 10 19041.423 (կամ բարձր) տարբերակը: Դա ստուգելու համար Start մենյուի որոնման դաշտում գրեք winver և բացեք առաջարկվող ծրագիրը:


Եթե Ձեր օպերացիոն համակարգը ավելի ցածր է, ապա բացեք Windows-ի թարմացումների կենտրոնը և տեղադրեք բոլոր առաջարկվող թարմացումները: 


Պետք է տեղադրեք նաև ոչ պարտադիր թարմացումները (KB4568831): Թարմացումները տեղադրելուց հետո ռեստարտ արեք համակարգիչը:



Եթե ունեք բոլոր թարմացումները, ապա ներբեռնեք այս արխիվը և աշխատացրեք New.reg ֆայլը: Համակարգիչը ռեստարտ անելուց հետո Start մենյուն կփոխվի: Եթե ցանկանում եք հետ վերադարձնել հին Start մենյուն, ապա աշխատացրեք Old.reg ֆայլը:

Նշեմ նաև, որ այս փոփոխություններն անելուց հետո Windows 10-ում Start Menu-ից բացի կհայտնվեն մի քանի այլ փոփոխություններ, որոնց մասին կարող եք կարդալ բլոգի նախորդ գրառումներից մեկում:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն