Toshiba-ն այլևս նոթբուքներ չի արտադրի
Ամսաթիվ
Ճապոնական Toshiba ընկերությունը պաշտոնապես լքում է նոթբուքների շուկան: Նշեմ, որ Toshiba ընկերությունը այս շուկայում է ավելի քան 35 տարի: Վերջին տարիներին Toshiba-ն ազատվում էր իր ակտիվներից, որպեսզի դուրս գա ծանր ֆինանսական իրավիճակից: Խնդիրները առաջացել են տարիներ առաջ Toshiba-ին պատկանող Westinghouse Electric-ի սննկացումից, որը զբաղվում էր ատոմային էներգետիկայով:
2017թ. սեպտեմբերին Toshiba-ն վաճառեց իր կիսահաղորդիչների բիզնեսը Bain Capital, SK Hynix և Apple կոնսորցիումին: 2017թ. նոյեմբերին Toshiba-ն վաճառեց հեռուստացույցների բիզնեսի 95%-ը չինական Hisense Electric-ին: 2018թ. Toshiba-ն վաճառեց համագարգիչների ենթակառուցվածքի (Toshiba Client Solutions) 80.1%-ը Sharp-ին: 2019թ. Toshiba Client Solutions-ը վերանվանվեց Dynabook Inc:
Վերջերս Sharp-ը գնեց նաև համակարգիչների և նոթբուքների ենթակառուցվածքի մնացած մասնաբաժինը: Այսպիսով Toshiba ապրանքանիշով նոթբուքներ այլևս չեն արտադրվի, իսկ Sharp-ը կարտադրի Dynabook նոթբուքներ: