Lava Pulse: Արյան ճնշումն ու սրտի աշխատանքը չափող 20$-անոց հեռախոս
Ամսաթիվ
Բջջային հեռախոսներ արտադրող հնդկական Lava ընկերությունը թողարկել է նոր հեռախոս, որը կոչվում է Pulse: Սա սովորական կոճակներով հեռախոս է, սակայն ունի արյան ճնշման և սրտի աշխատանքի չափման սենսորներ: Արտադրողը նշում է, որ սա նմանատիպ առաջին հեռախոսն է:
Արյան ճնշումն ու սրտի աշխատանքը չափելու համար բավական է մատը դնել սմարթֆոնի հետրի հատվածում գտնվող սկաների վրա: Չափման արդյունքները ցուցադրվում են հեռախոսի վրա և դրանք հնարավոր է պահել հեռախոսի մեջ կամ ուղարկել այլ մարդկանց:
Արտադրողը հավաստիացնում է, որ սենսորների ճշտությունը չի տարբերվում է ACC/AHA ստանդարտով աշխատող չափիչ սարքերի ճշտություններից:
Lava Pulse-ը ունի 2.4 դյույմանոց գունավոր QVGA 240×320 էկրան: Հեռախոսն ունի 32ՄԲ օպերատիվ հիշողություն, իսկ 24ՄԲ ներքին հիշողույթունը հնարավոր է շատացնել microSD քարտով (մինչև 32ԳԲ): Հեռախոսն ունի երկու SIM քարտի հնարավորություն, Bluetooth, microUSB, FM ռադիո: Հեռախոսի 0.3ՄՊ միակ տեսախցիկը տեղադրված է հետևի մասում: Հեռախոսի մարտկոցը 1800 մԱ/ժ:
Lava Pulse-ը այժմ հասանելի է Հնդկաստանի շուկայում և վաճառվում է 20-ից 28 դոլարով: