Huawei ընկերությունը ներկայացրեց Watch Fit խելացի ժամացույցները
Ամսաթիվ
Huawei ընկերությունը ներկայացրեց Watch Fit խելացի ժամացույցները, որոնց մասին մինչ այս ինտերնետում արդեն որոշակի ինֆորմացիա կար: Այս նոր ժամացույցներն ունեն 1,64 դյույմանոց AMOLED էկրան (280×456), որը կողքի հատվածներում փոքր ինչ ճկված է:
Էկրանն ունի Always-on Display գործառույթ, ինչի շնորհիվ էկրանին միշտ ինֆորմացիա է ցուցադրվում: Սմարթ ժամացույցների էկրանին հնարավոր է տեղադրել բազմատեսակ ցիֆերբլատներ:
Սմարթ ժամացույցների մեջ ներդրված են 12 սպորտային ռեժիմներ և վարժություններ: Ժամացույցները ջրակայուն են և դրանք կարելի է օգտագործել լողավազանում կամ ցնցուղի տակ (5 ATM): Ժամացույցը հսկում է նաև կանանց ամսական ցիկլերը:
Ժամացույցներն ունեն ներդրված GPS մոդուլ, պուլսոմետր, արյան մեջ թթվածնի հագեցվածությունը չափիչ, լուսավորության սենսոր, գիրոսկոպ և ակսելերոմետր:
Ժամացույցների էկրանի վրա ցուցադրվում են օրվա ֆիզիկական ակտիվության տվյալները, ինչպես նաև սմարթֆոնից էկած ծանուցումներն ու զանգերը: Հնարավորություն կա նաև սմարթֆոնի միջոցով կառավարել սմարթֆոնի երաժշտությունը և տեսախցիկը: Ժամացույցները կարողանում են հետևել նաև քնի որակին:
Huawei Watch Fit ժամացույցների մատկոցն աշխատում է 1-ից 1.5 շաբաթ՝ կախված օգտագործման ակտիվությունից և միացված ռեժիմներից: GPS-ը միշտ միացված վիճակում ժամացույցներն աշխատում են 12 ժամ: Ժամացույցներն արժեն մոտ 110 դոլար: