Այս կայքը թույլ է տալիս լուսանկարով մարդկանց որոնել սոցիալական ցանցերում


Բլոգի նախորդ գրառումներից մեկում անդրադարձել էի մի կայքի, որը թույլ էր տալիս վերբեռնել ցանկացած մարդու լուսանկար և գտնել նրա պրոֆիլը սոցիալական ցանցերում: Ցավոք այդ կայքը տվյալ պահին չի աշխատում, սակայն համացանցում հայտնվել է ևս մեկ նմանատիպ կայք:

Search4faces կայքը մեքենայական ուսուցմամբ որոնում է կատարում Vkontakte և Ok.ru սոցիալական ցանցերի պրոֆիլների լուսանկարների մեջ ու ցուցադրում է այդ մարդկանց լուսանկարներն ու պրոֆիլները: Կայքի հեղինակները խոստանում են, որ շուտով որոնման մեջ կներառվի նաև Instagram-ը և այլ սոցիալական ցանցեր:
![]() |
Search4faces կայքում որոնում կատարելուց լուսանկարի հետ մեկտեղ կարող եք նշել նաև որոնվող մարդու սեռը, տարիքը, երկիրը և այլն:

Որոնումը տևում է ընդամենը մի քանի վայրկյան, ինչից հետո ցուցադրվում են արդյունքներն ու համընկման տոկոսները: Լուսանկարների վրա սեղմելով բացվում է այդ մարդու պրոֆիլը:
