Fall Guys խաղը դարձել է PlayStation Plus փաթեթի բոլոր ժամանակների ամենաներբեռնված խաղը


2020թ. օգոստոսի սկզբին PS Plus-ի բաժանորդները անվճար ստացել են Fall Guys խաղը: Հատկանշական է, որ խաղը թողարկվել էր հենց այդ օրը: Այսինքն PS Plus-ն այս ամիս նվիրել է բոլորովին նոր խաղ, ոչ թե հին խաղերից մեկը: Հիշեցնեմ, որ նախորդ ամիս PS Plus-ի 10-ամյակի առթիվ ներկայացրեց այս փաթեթի շրջանակներում ամենաշատ ներբեռնված խաղերը (Call of Duty 4: Modern Warfare Remastered, Sonic Forces, Shadow of the Colossus, Call of Duty: Black Ops III և Destiny 2):
Fall Guys խաղը հասանելի է նաև PC համակարգիչների համար: Steam-ում առաջին մի շաբաթում վաճառվել է ավելի քան 2 միլիոն օրինակ: