Excel-ի պատճառով գիտնականները մտադիր են վերանվանել 27 գենի անվանում


Գեների նոմենկլատուրայի հանձնաժողովը (HGNC) մտադիր է փոխել 27 գեների անվանումները Microsoft Excel-ի պատճառով: Բանն այն է, որ մասնագետները հիմնականում օգտվում են այս ծրագրից և գեների անունները մուտքագրելիս ավտոմատ դրանք վերանվանվում են ամսաթվերի: HGNC համակարգողը նշել է, որ գեներն անվանափոխելն ավելի հեշտ է, քան սպասել Excel-ի թարմացումներին:

Օրինակ MARCH1 գենը Excel-ում մուտքագրելիս այն ավտոմատ դառնում է «մարտի 1», կամ SEPT1-ը՝ «սեպտեմբերի 1»: Excel-ի ֆորմատավորման պատճառով բազմաթիվ սխալներ են առաջանում գիտական աշխատանքների մեծ մասում: Excel-ում չկա գլոբալ վերաֆորմատավորումը անջատելու գործառույց: Օգտատերերը պետք է անհատապես ընտրեն և ֆորմատավորեն սյունակները, ինչը մեծ ծավալի տվյալների հետ աշխատելու և դրանք տարբեր ֆայլերի միջև փոխարինելու դեպքում խճճվում է: