Այս հավելվածը թույլ է տալիս Անդրոիդում կատարել գործողություններ սմարթֆոնի կորպուսը թակելով
Ամսաթիվ
Tap, Tap հավելվածը տեղադրելուց հետո պետք է ծրագրին տաք Accessibility թույլտվություն:
Tap, Tap ծրագրի մեջ կան նաև մի շարք կարգավորումներ: Կարող եք ընտրել ինչպես ստանդարտ գործողություններ (միացնել լույսը, սքրինշոթ անել, բացել Google Assistant-ը և այլն), այնպես էլ կարող եք ընտրել հայտնի Tasker ծրագրի գործողությունները կամ իրադարձությունները: Օրինակ ես իմ մոտ այնպես եմ կարգավորել, որ սմարթֆոնի կորպուսը երկու անգամ թակելով Tasker-ը վառում է սենյակի լույսը:
Tap, Tap հավելվածում կարող եք ընտրել, թե որ դեպքերում չպետք է կատարվի գործողությունը (օրինակ սմարթֆոնի էկրանը արգելափակված ժամանակ):
Tap, Tap հավելվածն առայժմ գտնում է alpha փորձարկման փուլում և դեռ տեղադրված չի Google Play-ում: Հավելվածը կարող եք ներբեռնել GitHub-ից և տեղադրել սմարթֆոնի մեջ: Հավելվածն աշխատում է ARMv8 արխիտեկտուրայով աշխատող ցանկացած Անդրոիդի վրա:
Հիշեցնեմ, որ նմանատիպ գործառույթ կա նաև iOS 14 համակարգում, Google Pixel սմարթֆոնների վերջին մոդելներում և ակնկալվում է, որ շուտով Xiaomi MIUI 12 համակարգում նույնպես կհայտնվի նմանատիպ ֆունկցիա: