Amazon-ը թողարկել է իր առաջին սմարթ թևնոցը, որը չունի էկրան


Amazon ընկերությունը թողարկել է Halo կոչվող իր առաջին սմարթ թևնոցը, որը մնացած սմարթ թևնոցներից տարբերվում է մի շարք գործառույթներով:
Նախևառաջ այս թևնոցը չունի էկրան, իսկ տվյալները ցուցադրվում են սմարթֆոնի վրա տեղադրվող հատուկ հավելվածի մեջ:
Նախևառաջ այս թևնոցը չունի էկրան, իսկ տվյալները ցուցադրվում են սմարթֆոնի վրա տեղադրվող հատուկ հավելվածի մեջ:

Amazon Halo սմարթ թևնոցը լսում է օգտատիրոջ ձայնը տարբեր իրավիճակներում և տարբեր մարդկանց հետ խոսելիս ու ըստ դրա հասկանում է ձեր տրամադրությունը ու խորհուրդներ տալիս:

Amazon Halo սարքը խորհուրդներ է տալիս նաև մարմնի կառուցվածքի ու ավել ճարպերի մասին:

Այս նպատակով սմարթֆոնի հավելվածով ու տեսախցիկով ստեղծվում է մարմնի եռաչափ մոդելը, որպեսզի օգտատերը հետևի իր մարմնի փոփոխություններին:

Amazon Halo սարքը պաշտպանված է ջրից մինչև 50 մետր խորության վրա: Սարքի վրա տեղադրված են երկու միկրոֆոններ, որոնք նախատեսված են օգտատիրոջ ձայնը լսելու համար: Amazon Alexa ձայնային օգնական չկա այս սարքի մեջ:

Amazon Halo սարքն ունի նաև քնի, մարզվելու և առողջության հսկման գործառույթներ: Սարքի մեջ տեղադրված է ակսելերոմետր և ջերմաչափ:

Սկզբնական շրջանում այս սարքը վաճառվում է 65 դոլարով, իսկ հետագայում կվաճառվի 100 դոլարով: Գնի մեջ մտնում է նաև Halo ծառայության 6 ամսվա բաժանորդագրություն, առանց որի սարքը չի աշխատի:

Այս բաժանորդագրությունն առանձին արժի ամսական 4 դոլար: Սարքը տվյալ պահին վաճառվում է Amazon-ի կայքում: