Ներկայացվեցին Redmi AirDots 2 ականջակալները, որոնք արժեն 14 դոլար


Xiaomi ենթաբրենդ հանդիսացող Redmi ընկերությունը ներկայացրեց AirDots 2 անլար ականջակալները: Հիշեցնեմ, որ անցած տարվա մարտին ներկայացվեցին այս ականջակալների առաջին տարբերակները, որոնք առաջին իսկ ամսվա այնքան հայտնի դարձան, որ վաճառվեց 3 միլիոն օրինակ: Մի քանի ամիս առաջ Redmi-ն թողարկեց այս ականջակալների թարմացված տարբերակը՝ Redmi AirDots S ականջակալները, որտեղ բարելավվել էր կապի որակը:

Նոր ներկայացված AirDots 2 ականջակալներն այժմ գտնվում են քրաուդֆանդինգ փուլում և հասանելի են 11 դոլարով: Այս փուլի ավարտից հետո ականջակալները կվաճառվեն 14 դոլարով:

Redmi AirDots 2 ականջակալներն աշխատում են Bluetooth 5-ով, ունեն շրջակա միջավայրի ձայնամեկուսացում և ձայնի ավելի լավ որակ:

Redmi AirDots 2 ականջակալներում ներդրված է XiaoAI ձայնային օգնականը, որը միանում է ականջակալին երկու անգամ դիպչելով:

Redmi AirDots 2 ականջակալի մարտկոցը բավականացնում է 4 ժամ երաժշտություն լսելու համար, իսկ լիցքավորող քեյսն ապահովում է 12 ժամ աշխատանք:

Redmi AirDots 2 ականջակալները հասանելի կլինեն երեք չափսերով՝ փոքր, միջին և մեծ: