Ռուսական Mail.Ru Group-ը թողարկել է նոր անվճար գործիք, որը թույլ է տալիս ստեղծել ռեպորտաժներ, որտեղ վարողները գեներացվում են արհեստական բանականության միջոցով:
Սկզբի համար պետք է ընտրել առաջարկող վիրտուալ վարողներից մեկին, հետո ընտրել նրա դիրքը (նստած կամ կանգնած), այնուհետև գրել անհրաժեշտ տեքստը և ընտրել հետևի ֆոնը:
Գործիքը թույլ է տալիս նաև ռեպորտաժի ընթացքում տեղադրել ցանկացած տեսահոլովակ և թայմլայնով մոնտաժ անել: Հնարավորություն կա նաև գրել սուբտիտրեր:
Վերջնական ռեպորտաժը կարելի է պահել համակարգչի մեջ կամ կիսվել սոցցանցերում:
Հայերեն ինչքան հասկացա չկա լեզուների մեջ, սակայն ռուսերեն ու անգլերենը փորձել եմ, շատ լավ աշխատում է: Գործիքն առայժմ հասանելի է միայն համակարգիչների համար: Բջջային սարքերի վրա հասանելի կլինի ապագայում: