Կադաստրի նոր գործիքով կարող եք տեսնել անշարժ գույքի շուկայական արժեքն ու գույքահարկը


Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային կայքում տեղադրվել է անշարժ գույքի հարկի հաշվիչ, որտեղ հավաքելով սեփականության վկայականի կամ կադաստրային ծածկագրի համարը, կարող եք տեսնել ընթացիկ կադաստրային արժեքը, գույքահարկը և շուկայական կադաստրային արժեքը: Այս հաշվիչը ցույց է տալիս նաև, թե փոփոխությունների արդյունքում մոտակա տարիներին որքան կկազմի գույքահարկը: