Huawei ընկերությունը սմարթֆոնների վաճառքով անցավ Samsung-ին և առաջատար է


2020թ. երկրորդ եռամսյակը բարեհաջող էր Huawei ընկերության համար, քանի որ այս ընկերությունը առաջին անգամ սմարթֆոնների վաճառքով անցավ Samsung-ին և դարձավ առաջատար: Սա կարող է կապված լինել այն հանգամանքով, որ COVID-19-ից հետո առաջինը վերականգնվեց Չինաստանի տնտեսությունը: 2020թ. Q2-ում Samsung-ը վաճառել է 53.7 միլիոն սմարթֆոն, իսկ Huawei-ը՝ 55.8 միլիոն: 2020թ. առաջին եռամսյակում պատկերն այս տեսքն ուներ:

Նշվում է նաև, որ Hauwei-ի վաճառքի աճը կախված է նաև ԱՄՆ-ի կողմից կիրառվող պատժամիջողներից, ինչի արդյունքում հայրենասեր չինացիները սկսել են գնել հենց այս սմարթֆոնները: Վերլուծաբանների կարծիքով Huawei ընկերությունը երկար ժամանակով չի մնա առաջատար: