Ցուցադրվեցին Far Cry 6, Watch Dogs Legion, Assassin's Creed Valhalla և այլն խաղեր
Ամսաթիվ
Վերադառնանք երեկվա միջոցառմանը: Far Cry 6 խաղը կթողարկվի փետրվարի 18-ին: Խաղի իրադարձությունները տեղի են ունենում Կուբային նման վիրտուալ երկրում: Խաղում չարագործների ղեկավարը հանդիսանալու է դիկտատոր Ջանկարլո Էսպոզիտոն:
Assassin's Creed Valhalla խաղը կթողարկվի նոյեմբերի 17-ին: Հիշեցնեմ, որ օրեր առաջ համացանցում տարածվել էին խաղի գեյմփլեյի վիդեոներ: Երեկ Ubisoft-ը ներկայացրեց պաշտոնական վիդեոները:
Երեկ Ubisoft-ը ներկայացրեց նաև The Crew 2 խաղի նոր լրացում (DLC)
Ghost Recon: Breakpoint խաղում հայտնվելու են արհեստական բանականությամբ աշխատող թիմակիցներ:
Ubisoft-ը ներկայացրեց նաև նոր Watch Dogs Legion խաղի խաղային պրոցեսն ու սինեմատիկ թրեյլերը:
Brawlhalla խաղը կթողարկվի iOS և Անդրոիդ համակարգերի վրա օգոստոսի 6-ին:
Նույն համակարգերի վրա թողարկվելու է նաև Tom Clancy's Elite Squad խաղը, սակայն ժամկետների մասին տվյալներ չկան:
Ubisoft-ը թողարկել է նաև «Արքայական մենամարտեր» ժանրի նոր խաղ, որի անվճար բետա տարբերակն արդեն հասանելի է: