Facebook Messenger-ով արդեն հնարավոր է ցուցադրել սմարթֆոնի էկրանը


Facebook ընկերությունը Messenger-ում ավելացրել է վիդեոզանգի ընթացքում Անդրոիդ/iOS սմարթֆոնի էկրանը ցուցադրելու գործառույթ: Այս նոր ֆունկցիան հասանելի է ինչպես երկու հոգանոց, այնպես էլ խմբային վիդեոզանգերի դեպքում:

Էկրանը ցուցադրելու ֆունկցիան հասանելի է նաև վերջերս ներկայացված Facebook Rooms-ով զանգելու դեպքում: