Հունիս ամսվա ամենաարագագործ Անդրոիդ սմարթֆոնները


AnTuTu ընկերությունը ներկայացեց հունիս ամսվա ընթացքում համանուն ծրագրով փորձարկված ամենաարագագործ սմարթֆոնների ցանկը: Առաջին հորիզոնականը զբաղեցնում է OPPO Find X2 Pro սմարթֆոնը, որը հավաքել է 608 049 միավոր: Երկրորդ հորիզոնականում Xiaomi Mi 10 Pro-ն է՝ 603 266 միավորով, իսկ երրորդում՝ OPPO Find X2՝ 599306 միավորով: Ցուցակի հաջորդ հորիզոնականները զբաղեցնում են OPPO Ace2, iQOO Neo3, Redmi K30 Pro, Realme X50 Pro, iQOO 3, Meizu 17 Pro և OnePlus 8 Pro սմարթֆոնները: Բոլոր թվարկված սմարթֆոններն աշխատում են Snapdragon 865 պրոցեսորով:

Միջին կարգի սմարթֆոնների ցուցակում առաջատար Redmi 10X Pro 5G-ն է, որից հետո գալիս են OPPO Reno3 5G, Redmi 10X 5G, Honor 30, Huawei nova 7 Pro, Huawei Nova 7, Honor 30S, Huawei Nova 7 SE և OPPO Reno4 Pro սմարթֆոնները:

Նշեմ, որ ներկայացված տվյալները չինական շուկայում առկա սմարթֆոնների համար է, իսկ հունիս ամսվա գլոբալ ցուցակը շուտով կթողարկվի: