Youtube-ում գովազդները հնարավոր է անջատել ընդամենը կետ ավելացնելով


Համացանցում մի հետաքրքիր մեթոդ է հայտնվել YouTube-ի գովազդները անջատելու համար: Բանն այն է, որ եթե հասցեի մեջ .com-ից հետո ավելացնում ենք կետ, ապա գովազդներն այլևս չեն ցուցադրվում: Հավանաբար դոմեյնի նորմալիզացիա չի արվում և համեմատելու ընթացքում ստացվում է, որ կետովը այլ դոմեյն է: Արդյունքում գովազդներն այլևս չեն ցուցադրվում: Google-ը միգուցե շուտով կֆիքսի այս բացթողումը: