Яндекс-ը թողարկել է վիդեոզանգերի Телемост ծառայությունը, ինչին միանալու համար պետք չի գրանցվել


Яндекс-ը թողարկել է վիդեոզանգերի Телемост ծառայությունը, ինչից օգտվելու համար մասնակիցներից չի պահանջվում գրանցում Яндекс-ում կամ լրացուցիչ ծրագրերի ներբեռնում: Այն աշխատում է անմիջապես վեբ դիտարկչի մեջ՝ վիդեոզանգի հղումը բացելով: Телемост ծառայությունում վիդեոզանգ ստեղծողն այնուամենայնիվ պետք է մուտք գործի իր Яндекс-ի պրոֆիլ: Բջջային սարքերի վրա այս ծառայությունից հնարավոր է օգտվել Яндекс-ի «Диск» և «Почта» հավելվածներով:

Վիդեոզանգին կարող են մասնակցել առավելագույնը 35 օգտատեր, որոնք կարող են միացնել/անջատել իրենց տեսախցիկներն ու միկրոֆոնը, ինչպես նաև ցուցադրել իրենց էկրանը: Վիդեոզանգի տևողության վրա սահմանափակում չկա: