Яндекс-ի Алиса ձայնային օգնականը կարող է տրված թեմայով նկարել գեղարվեստական նկարներ


Яндекс-ի Алиса ձայնային օգնականը սովորել է նկարել տարբեր թեմաներով գեղարվեստական նկարներ: Այս նոր գործառույթն աշխատում է երկու նեյրոցանցերով: Առաջինը սովորել է XX-րդ դարի արվեստի գործերով, իսկ երկրորդը կարողանում է այդ նկարների վրա ճանաչել օբյեկտները:

Алиса-ին կարելի է խնդրել ինչ-որ թեմայով նկարել այս հրամանով՝ «Алиса, нарисуй» ու թեման: Яндекс-ը վստահեցնում է, որ սա աշխարհում առաջին ձայնային օգնականն է, ով ունի այս ունակությունը: Այս նոր գործառույթը կարող եք փորձել բոլոր այն համակարգերում, որտեղ հասանելի է Алиса-ն (օրինակ «Яндекс» և «Яндекс.Браузер» հավելվածներում):