Հայտնի է Xiaomi Mi Band 5 սմարթ ֆիթնես թևնոցների ցուցադրման ամսաթիվը


WeChat սոցցանցում Xiaomi-ի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ ս.թ. հունիսի 11-ին Xiaomi ընկերությունը կներկայացնի իր հաջորդ սերնդի սմարթ թևնոցները: Առայժմ քիչ ինֆորմացիա է հասանելի այս նոր սարքերի մասին, սակայն տեղեկություններ կան, որ այն կունենա ավելի մեծ՝ 1.2 դյույմանոց AMOLED էկրան, նոր սպորտային ռեժիմներ, միջազգային շուկայի համար NFC վճարումներ:

Այս սարքերը կկարողանան նաև չափել արյան մեջ թթվածնի քանակությունը:

Տեղեկություններ կան նաև, որ այս սարքերը կունենան վիրտուալ կոճակ, որով հնարավոր կլինի աշխատացնել հեռախոսի տեսախցիկը:

Նշեմ, որ օրեր առաջ արտահոսք էր տեղի ունեցել և համացանում հայտնվել էին որոշ նկարներ: