Microsoft-ը թողարկել է ջնջված ֆայլերը վերականգնող նոր ծրագիր


Microsoft ընկերությունը թողարկել է Windows File Recovery ծրագիր, որը նախատեսված է կոշտ սկավառակներից կամ արտաքին կրիչներից ջնջված ֆայլերը վերականգնելու համար: Ինչպես և մնացած նմանատիպ ծրագրերը, այնպես էլ այս ծրագրի արդյունավետությունը կախված է ֆայլի ջնջման վաղեմությունից: Այս ծրագիրը չունի գրաֆիկական ինտերյֆեյս և աշխատում է տեքստային հրամաններով: Հնարավորություն կա նշել որոնվող ու վերականգնվող ֆայլի տիպը (pdf, txt, png և այլն):

Windows File Recovery ծրագիրը կարող եք ներբեռնել Windows Store-ից: Այն նախատեսված է Windows 10 օպերացիոն համակարգի համար: