Անվճար դարձած խաղեր: PUGB (Steam), OVERCOOKED (EpicGames) և այլն


Շարունակում ենք անդրադառնալ տվյալ պահին համացանցում առկա համակարգչային խաղերին: Այս շաբաթ Epic Games-ը անվճար նվիրում է OVERCOOKED հետաքրքիր խաղը, որը հնարավոր է խաղալ մի քանի հոգով: Խաղում անհրաժեշտ է կարճ ժամանակում պատրաստել անհրաժեշտ բաղադրատոմսերով պատվերները: Այն խաղը Ձեր գրադարանում ավելացնելուց հետո կարող եք հավիտյան խաղալ:

Epic Games-ում անվճար է նաև Diesel Brothers Truck Building Simulator Editor խաղը:
Steam-ը նույնպես անակնկալ ունի խաղասերների համար: Այսօրվանից սկսած (04.06) միչև 08.06 ներառյալ կարող եք անվճար խաղալ PUBG խաղը:



Steam-ում մինչև հունիսի 9-ը կարող եք անվճար ձեռք բերել նաև The Uncertain: Last Quiet Day խաղը:
Անվճար համակարգչային խաղեր է առաջարկում նաև BigFishGames կայքը, որտեղ առկա են ինչպես PC, այնպես էլ Mac խաղեր:
Անվճար համակարգչային խաղեր է առաջարկում նաև BigFishGames կայքը, որտեղ առկա են ինչպես PC, այնպես էլ Mac խաղեր:
