Nooor Blockchain Armenia-ն մեկնարկում է Solidity ծրագրավորման կուրսը

Ամսաթիվ



Վերջերս շատ է խոսվում ապագայի տեխնոլոգիաների, դրանց հեղափոխական բնույթի մասին։ Արհեստական բանականության (AI), իրերի ինտերնետի (IoT), 5G-ի, և լրացված վիրտուալ իրականության (AR/VR ) ու մի շարք այլ տեխնոլոգիաների դերը համեմատած հեշտ է պատկերացնել․ այս տեխնոլոգիաները կայծակնային արագությամբ փոխում են մեր առօրյան՝ ամեն օր զարմանալու նոր առիթներ ստեղծելով։ Շատ լավ, իսկ ի՞նչ դեր ունի բլոկչեյնն այս նոր աշխարհում, ու ինչո՞ւ հենց հիմա պետք է սկսել ուսումնասիրել այս տեխնոլոգիան ու դրա առանձնահատկություները։

Ըստ Linkedin-ի` բլոկչեյնը համարվել է 2019 թվականի «համար մեկ» ունակությունը, որով հետաքրքվել են հարթակի օգտատերերը։ Բլոկչեյնի կիրառությունը տեսանելի է գրեթե բոլոր ոլորտներում՝ ֆինանսական գործառնություններ, մատակարարման շղթաների կառավարում, առողջապահություն, անձնական տվյալների կառավարում, մեդիա և այլն։ Ոլորտներից յուրաքանչյուրում բլոկչեյնի կիրառությունը յուրահատուկ դեր ունի՝ բարելավելով եղած գործընթացները, կրճատելով ծախսերը, ապահովելով գործողությունների թափանցիկությունը, հնարավորություն տալով նոր բիզնես մոդելների ձևավորմանը։ 

Բլոկչեյնով գործող պրոդուկտների և ծառայությունների նկատմամբ հետաքրքրությունն աճում է, ընդլայնվում է դրանց կիրառման շրջանակը, դրան զուգահեռ ավելանում է նաև բլոկչեյն և կրիպտո նախագծերի ծավալը՝ մեծ պահանջարկ ձևավորելով բլոկչեյն ծրագրավորողների նկատմամբ։ Շուկայի առանցքային խաղացողները, ինչպիսիք են Micrososft-ը, IBM-ը, Amazon-ը, JP Morgan-ը, ցանկն ինքներդ էլ կարող եք շարունակել, կատարում են տեխնոլոգիայի զարգացմանն ու տարածմանն ուղղված մեծ ներդրումներ։ 

Արձագանքելով բլոկչեյնի նկատմամբ հետաքրքրությանը, ինչպես նաև գործընկերներից ստանալով բլոկչեյն ծրագրավորողների` տարբեր նախագծերում ընդգրկելու հաճախ հարցումներ, Nooor Blockchain Armenia-ն մեկնարկում է Solidity ծրագրավորման լեզվի դասընթաց։ Ծրագիրը կառուցված է շուկայի պահանաջներին համապատասխան՝ փոխանցելով կիրառելի գիտելիքներ Smart contract-ների մշակումից մինչև առանձին Dapp-երի նախագծումն ինքնուրույն իրականացնելու համար։ Եթե խոսենք հենց Solidity-ից, ապա հարկ է նշել, որ բլոկչեյն ծրագրավորման ամենատարածված լեզուն է, ստեղծվել է 2014 թվականին և օգտագործվում է Ethereum-ի ցանցում ծրագրավորելու համար։

Շուկային անդրադառնալով՝ նշենք, որ միայն 2018 թվականին բլոկչեյն ծրագրավորողների ներգրավման պահանաջարկը աճել է 6 անգամ՝ իսկ բլոկչեյն ծրագրավորողների տարեկան միջին աշխատավարձը աշխարհում կազմում է 145,000 ԱՄՆ դոլար։ Ավելին՝ միայն անցյալ տարվա ընթացքում մեծ ընկերեւթյունները 16,668 աշխատանքի ընդունման հայտ են ներկայացրել հենց բլոկչեյն և կրիպտո նախագծերում ընդգրկվելու համար։

Ծրագրին մասնակցությունը հնարավորություն կընձեռի դառնալ պահանջված մասնագետ ապագայի տեխնոլոգիաների մրցունակ շուկայում։ Ծրագիրը տևելու է երկու ամիս։ Մասնակցելու համար անհրաժեշտ է JavaScript-ի իմացություն և կամքի ուժ։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով՝ https://bit.ly/nooordevcourse

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն