Ինչպես տեղադրել iOS 14 օպերացիոն համակարգի բետա տարբերակը


Apple ընկերությունը օրեր առաջ ներկայացրեց iOS 14 օպերացիոն համակարգը, որտեղ կատարվել են մի շարք վիզուալ փոփոխություններ:
Կարևոր փոփոխություններից են էկրանին տեղադրվող ինտերակտիվ վիջեթներն ու զանգի պատուհանի նոր ինտերֆեյսը, որը ցուցադրվում է բացված ծրագրերի վրա և չի ծածկում ամբողջ էկրանը:


iOS 14 օպերացիոն համակարգի բետա տարբերակն արդեն հասանելի է ծրագրավորողների համար, սակայն բոլոր ցանկացողները նույնպես կարող են այն տեղադրել և փորձարկել: Նշեմ միայն, որ սա փորձնական տարբերակ է և այն տեղադրելուց առաջ խորհուրդ է տրվում պահպանել սմարթֆոնի տվյալները համակարգչի մեջ (backup):

Այսպիսով, iOS 14 համակարգի բետա տարբերակը տեղադրելու համար սմարթֆոնով բացեք այս պրոֆիլի հասցեն և ներբեռնեք պրոֆիլը սմարթֆոնի մեջ: Եթե պրոֆիլն ավտոմատ չի տեղադրվում, ապա բացեք Settings-General-Profile բաժինը (կամ Settings-Profile Downloaded) և ընտրելով iOS 14 պրոֆիլը տեղադրեք այն:

Այնուհետև բացեք հեռախոսի Settings-General-Software Update բաժինը և թարմացումը կհայտնվի: iPadOS 14-ի դեպքում պետք է ներբեռնեք այս պրոֆիլը